«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (կրճատ՝ ԼՄԻ) առանցքային դեր ունի Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում։ ԼՄԻ-ն հիմնադրվել է 1952 թվականին առաջատար համալսարանների գիտնականների և մասնագետների կողմից, ովքեր 70 տարի առաջ միավորեցին ուժերը և ստեղծեցին այն, ինչ այսօր հանդիսանում է հզոր հետազոտական կազմակերպություն և ինժեներական և խորհրդատվական ծառայությունների առաջատար մատակարար Հայաստանում:
Պատմականորեն ԼՄԻ-ն եղել է հանքարդյունաբերական ինժեներական և լաբորատոր ծառայությունների հիմնասյունը Հայաստանում՝ սպասարկելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային հաճախորդներին: Մենք հարուստ փորձ ունենք տեխնոլոգիաների հետազոտությունների և մշակումների, ճարտարագիտության, հանքախուզման և քաղաքացիական ճարտարագիտության ոլորտներում՝ մեր հաճախորդներին տրամադրելով համապարփակ գեոտեխնիկական և երկրաբանական ծառայություններ:
Իր գոյության տասնամյակների ընթացքում ինստիտուտը մեծացրել է գիտնականների և որակյալ մասնագետների մի քանի սերունդ, ովքեր համագործակցություն են հաստատել տարածաշրջանից դուրս: Դրանք ներկայումս ներառում են միջազգային փորձագետների լայն շրջանակ:
ԼՄԻ-ն տարածաշրջանային նշանակություն ունեցող համապարփակ գիտահետազոտական և ճարտարագիտական կազմակերպություն է: Ընկերության բաժնետերն է հանդիսանում "Վալլեքս" ընկերությունների խումբը։