Միներալոգիայի և պետրոգրաֆիայի լաբորատորիա

Միներալոգիայի և պետրոգրաֆիայի լաբորատորիան իրականացնում է օպտիկական հետազոտությունների ամբողջական կոմպլեքս: Հանքային հումքի և լեռնային ապարների ուսումնասիրություն, առաջընթացիկ միներալոգիական (опережающая минералогия) ուսումնասիրություններ, մանրացված հանքաքարի և խտանյութի որակաքանակական միներալոգիական հետազոտություն՝ տեխնոլոգիական պրոցեսներում տեխնոլոգիական բոլոր փուլերում խտանյութի որակաքանակական վերահսկման նպատակով,  հանքաքարի պարագենետիկ անալիզ, միներալային հարաճումների և զուգորդությունների վերլուծություն, հանքային ագրեգատների բացվածքի վերլուծություն: Ապարների և հանքաքարի ծավալային զանգվածի որոշում և վերջինիս հստակեցում միներալոգիական տվյալներով:

Լաբորատորիայում կատարվում է շինարարական ավազի, խճի և ծածկույթների պիտանելիության նպատակահարմարության գնահատում, համապատասխան ГОСТ-երի շրջանակներում և համաձայն որակաքանակական կազմի:  Այդ թվում.

  1. Ավազի հատիկաչափական կազմի խոշորության մոդուլի որոշումը:
  2. Փոշենման և կավային մասնիկների որոշումը:
  3. Միներալապետրոգրաֆիական կազմի որոշումը ըստ հինգ ֆրակցիաների:
  4. Վնասակար խառնուրդների որոշումը:
  5. Օրգանական խառնուրդների որոշումը:
  6. Սուլֆիդային և սուլֆատային միացությունների քիմիական որոշումը:
  7. Ավազի քիմիական կազմի որոշումը:

Մենք պատրաստում ենք միներալոգիական և պետրոգրաֆիական ուսումնասիրությունների համար նախատեսված հղկուկներ, հղկահղկուկներ (անշլիֆներ), եփված հղկահղկուկներ, եփված թափանցիկ հղկուկներ օպտիկական ուսումնասիրությունների համար:

Նմուշների հանքային կազմն ուսումնասիրվում է մի քանի հղկված և թափանցիկ հղկուկների միջոցով, որոնց քանակը որոշվում է մակրոսկոպիկ հետազոտության արդյունքների հիման վրա։

  1. Նախնական մակրոսկոպիկ հետազոտություն և նմուշի նկարագրություն MSP-2 ստերեոմիկրոսկոպի միջոցով մինչև 80x խոշորացուման պայմաններում:
    • Կատարվում է նմուշի մանրակրկիտ մակրոսկոպիկ և ստերեոմանրադիտակային նկարագրություն:
    • Մակրոսկոպիկ և մանրադիտակային ուսումնասիրությունների հիման վրա միներալապետրոգրաֆիկ մանրակրկիտ ուսումնասիրության նպատակով ընտրվում են թափանցիկ հղկուկների և հղկահղկուկների պատրաստման համար նմուշներ՝ ուղղորդված առավել բնորոշ կառուցվածքների, տեքստուրաների և միներալային անջատումների միկրոլուսանկարներով:
  1. Պետրոգրաֆիական ուսումնասիրություն և թափանցիկ հղկուկների նկարագրություն LOMO POLAM L-213M մանրադիտակի օգնությամբ՝ 50x-ից մինչև 250x խոշորացման պայմաններում: Որոշվում է հանքաքար պարունակող, ինչպես նաև պարփակող ապարների բաղադրությունը։
    • Թափանցիկ հղկուկներում ուսումնասիրվում է պարփակող ապարի բաղադրությունը` որոշելու հիդրոթերմալ փոփոխության աստիճանը և կապը հանքայնացման հետ:
    • Թափանցիկ հղկուկների քանակը որոշվում է հանքայնացման բարդությամբ և տարատեսակությամբ, պարփակող ապարի հիդրոթերմալ փոփոխության բնույթով և աստիճանով:
    • Թափանցիկ հղկուկները պատրաստվում են ամուր նմուշներից (չփշրված և չմանրացված) առնվազն 5 x 5 սմ չափերով:
  1. Միներագրաֆիական ուսումնասիրություն POLAM R-312 մանրադիտակի օգնությամբ և 150x-ից մինչև 400x խոշորացման պայմաններում:
    • Հղկված հղկահղկուկներում հանքաքարի որակական և քանակական կազմն ուսումնասիրվում է հանքային միներալների կառուցվածքային առանձնահատկությունների և չափերի որոշմամբ՝ առավել բնորոշ կառուցվածքների միկրոլուսանկարչությամբ։
    • Որոշվում է հանքաքարերի միներալային բաղադրությունը (ըստ Ի.Գ. Մաղաքյանի մեթոդի), դրանց կառուցվածքային առանձնահատկությունները, հանքային միներալների քանակական հարաբերակցությունը։ Ստացված տվյալները համեմատվում են նմուշի քիմիական անալիզի արդյունքների հետ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոսկու առաջացման ձևին, դրա բաշխմանը՝ պարփակող ապարներում, հանքաքարում ոսկու չափսերին և ձևին (ձևաբանական բնութագրերը): Իրականացվում է տարբեր հանքաքարերում ոսկու առաջացման և բաշխման ձևերի մանրամասն ուսումնասիրություն։ Ինչպես նաև ոսկու՝ հանքաքարում բաղադրության և կառուցվածքային առանձնահատկությունների ազդեցության ուսումնասիրություն վերջինիս տեխնոլոգիական հատկությունների վրա։ Եփված հղկահղկուկները պատրաստվում են հարստացման արգասիքներից (խտանյութեր, հարստացման պոչեր, պոչեր, մետալուրգիական խարամներ և փայլատներ), և դրանք համակողմանիորեն ուսումնասիրվում են նույն մեթոդներով:
    • Ամենահետաքրքիր կառուցվածքները լուսանկարվում են DCE-29 թվային ֆոտոխցիկով:

POLAM R-312 Միներագրաֆիական ուսումնասիրություն

MSP-2 Ստերեոմանրադիտակային ուսումնասիրություն

LOMO POLAM L-213M Պետրոգրաֆիական ուսումնասիրություն

Vallex Group